Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատոնական կուտակումներ՝ հացի փռերի ու մսավաճառների մոտ

Դեկտեմբեր 30,2017 17:02

Դեռ դեկտեմբերի սկզբից Վանաձորի խանութներում ու «Լաչինի միջանցք» կոչվող շուկայում ասեղ գցելու տեղ չկա: Մարդիկ նոր տարվան են պատրաստվում: Որքան ամանորին քիչ օրեր են մնում, այնքան մարդկանց կուտակումները տարբեր տաղավարների մոտ մեծանում է:

Այսօր վաղ առավոտից կուտակումների կարելի էր հանդիպել հատկապես հացի փռերի մոտ: Տեսարանին նայելով մտածում էիր, թե 90-ական թվականներն են վերադարձել՝ վանաձորցիներն էլ կտրոնով հաց ստանալու իրենց հերթին են սպասում: Ամենեւին, վանաձորցիները նախատոնական գնումներ են կատարում՝ հերթը լավաշին է հասել:

Նույն պատկերն է նաեւ մսավաճառների մոտ: Գրիգոր Լուսավորիչ փողոցի մի հատվածը մսի շուկայի է վերածել: Մարզի տարբեր համայնքներից մարդիկ գալիս են ու այստեղ՝ մեքենաների վրա միս են վաճառում: Վանաձորցիներն էլ միս առնելու իրենց հերթին են սպասում:

Ինչեւէ, հունվարի մեկից ականատես կլինենք այլ տեսարանի՝ կվերանան եւ՛ հացի հերթերը, եւ՛ մսի արհեստական ստեղծված շուկաները, որոնք կվերաբացվեն միայն եկող տարավ դեկտեմբերին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031