Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու և իրացնելու փորձ. հարուցվել է քրեական գործ

Դեկտեմբեր 30,2017 15:12

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու և իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը:

Հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նույն ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Հ. Համբարձումյանը, որոշ դատապարտյալների հետ իր անձնական փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, տևական ժամանակ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես, Հ. Համբարձումյանը, տեղյակ լինելով, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներն ապօրինի կերպով ձեռք են բերել և իրենց մոտ պահում են բջջային հեռախոսներ ու բջջային հեռախոսաքարտեր, ոչ միայն որևէ միջոց չի ձեռնարկել դատապարտյալների մոտ պահվող արգելված իրերը հայտնաբերելու և վերցնելու ուղղությամբ, այլև այդ մասին չի զեկուցել հիմնարկի ղեկավարությանը:

Հ. Համբարձումյանի վերը նշված արարքները հանգեցրել են նրան, որ դատապարտյալները տևական ժամանակ իրենց մոտ անարգել ունենալով արգելված իրեր` բջջային հեռախոսներ, կարողացել են կապ հաստատել ինչպես միմյանց, այնպես էլ ՔԿՀ-ի տարածքից դուրս գտնվող այլ անձանց հետ, ինչը հակասում է քրեակատարողական ծառայության ոլորտը կարգավորող օրենսդրության ու իրավական ներքին կանոնակարգի պահանջներին: Բացի այդ, օգտվելով վերը նշված դատապարտյալների հետ մտերիմ հարաբերություններից, Հ. Համբարձումյանը վերջիններիս հարազատներից ընդունել է տարբեր բնույթի ծառայություններ:

Հ. Համբարձումյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ 28.12.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031