ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.
Երթուղի 1-ին`
Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ) – 16-րդ թաղամաս – 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) – Հալաբյան փողոց (Թումո կենտրոն) – Մարզահամերգային համալիր – Լենինգրադյան փողոց («Ռոբերտո» հանրախանութ) – Մալաթիա (շուկա) – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Դավիթաշենի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից:
Երթուղի 2-րդ`
Նոր Նորքի 2-րդ զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ) – Ավանի թաղապետարան – մետրո Երիտասարդական – կինոթատրոն «Ռոսիա» – Երևանի քաղաքապետարան – «Կիլիկիա» ավտոկայան – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Նոր Նորքի 2-րդ զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից:
Երթուղի 3-րդ`
Էրեբունի փողոց (շուկա) – Արցախի փողոց («Հանդիպում» սրճարան) – «Հայրենիք» կինոթատրոն – մետրո Գործարանային (նախկին Բանվորի արձանի տարածք) – «Գարեգին Նժդեհ» հրապարակ – Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Էրեբունի փողոց:
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Էրեբունի շուկայի մոտից:
Վերը նշված յուրաքանչյուր կանգառներում ավտոբուսները կկայանեն 2-ական րոպե:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն