Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենակցական միությունները կանգնած են ֆինանսական ճգնաժամի առաջ. Հովհաննես Գրիգորյան (տեսանյութ). Ա1+

Դեկտեմբեր 30,2017 14:14

Հայաստանում գործող հայրենակցական միությունների մի մասը հայտնվել է լուրջ ճգնաժամի առաջ. դրանց մի մասն արդեն փակվել է, մյուս մասը հազիվ գոյատևում է:

«Այն հայրենակցական միությունները, որոնք տարբեր առիթներով կարողանում են ինչ-որ գործեր ծավալել,  քաղաքական իրադարձությունների ժամանակ լինել իշխանության կողքին, նրանք կարողանում են գոյատևել»,- ասում է «Հաճըն» հայրենակցական միության նախագահ Հովհաննես Գրիգորյանը:

Հայրենակցական միությունները երկարամյա պատմություն ունեն: Դրանք Արևմտյան Հայաստանից գաղթած համերկրացի հայերին միավորող կազմակերպություններ են, որոնց նպատակը օտարության մեջ միմյանց սատարելն է, հայրենիքում մնացած հայրենակիցներին օգնելն ու կրթական գործին նպաստելը։ Հայաստանում ևս կարևոր դերակատարում են ունեցել: Երևանում մի շարք թաղամասեր հիմնել են նրանք՝ դրանք վերանվանելով Արևմտյան Հայաստանում իրենց բնակավայրերի անուններով՝ Նոր Արեշ, Մալաթիա, Արաբկիր և այլն:

Ըստ պարոն Գրիգորյանի՝ հայրենակցական միությունների գաղափարը դառնում է ոչ արդիական: Ցեղասպանությունից փրկվածների սերունդները՝ երիտասարդները, չեն ուզում այդ գաղափարների շարունակական կրողը լինել:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031