Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հեռԱխոսազրույց ունեցավ Ֆրանկոֆոնիայում նախագահող երկրի՝ Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի հարցերին, մասնավորապես բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը։
Հայաստանի և Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակեցին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
ՀՀ ԱԳՆ