Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից շրջանառության մեջ է դրվել իրականությանը չհամապատասխանող մի տեղեկատվություն, համաձայն որի իբր քաղաքապետարանի ինչ-որ աշխատակից քաղաքացուն առաջարկել է վաճառել իր երեխային: Տեղեկացնում ենք, որ դեռևս ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը հերքել էր սույն տեղեկատվությունը:
Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ այն չի՛ համապատասխանում իրականությանը և հորդորում ենք ԶԼՄ-ների մեր գործընկերներին զերծ մնալ Երևանի ավագանու վերոնշյալ խմբակցության ղեկավարի սոցիալական ցանցի էջին հղում կատարելով տարածել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը, ինչը ակնհայտորեն միտված է ստվեր գցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վրա:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն