Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետի կարծիքով՝ անցյալ տարվա տնտեսական ցածր աճը մանիպուլյացիա էր

Դեկտեմբեր 29,2017 23:25

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ օբյեկտիվ կլինի, եթե այս տարվա աճի ցուցանիշները համեմատվեն ոչ թե 1016-ի, այլ 2014 եւ 2015 թվականների հետ: Այս մասին տնտեսագետն ասաց այսօր «Հայելի» ակումբում: Նրա դիտարկմամբ՝ եթե այդպես համեմատվի, ապա պատկերն էապես չի փոխվի այդ տարիների համեմատ. «Կլինի 3-3.5%: Այն կանխատեսումները, որ անում էր կառավարությունը, պետք է տեղավորել այդ շրջանակի մեջ»:

Մարգարյանը նաեւ ասաց, որ ինքը հակված է հավատալ, որ անցյալ տարվա տնտեսական ցածր աճն ինչ-որ տեղ մանիպուլյացիայի է տանում. «Որպեսզի բազան լինի շատ ցածր, զրոյականին մոտ կամ անկում չես կարող ցույց տալ, որովհետեւ դոնորներն ուշի ուշով հետեւում են: Այդ ֆոնին, այո, մենք այսօր ունենք այսպիսի պատկեր»:

Հիշեցնենք, որ ԱՎԾ տվյալներով՝ այս տարի տնտեսական ակտիվությունը 7.3% է, իսկ կառավարության անդամները կանխատեսում են 6% -ից բարձր տնտեսական աճ:

Ատոմ Մարգարյանն ասաց, որ պետք է տնտեսական աճի որակին նայել. «Միայն թվերը չեն, տնտեսական աճի որակ ասելով՝ նշանակում է նրա ներառականությունը: Այսինքն՝ այդ աճի մեջ, եկամտի ստեղծման մեջ ինչ մասնակցություն են ունեցել բնակչության բոլոր շերտերը»:

Տնտեսագետը կարծում է, որ խոշոր հարկատուներն այս տարի ստիպված են եղել մոտ քսան տոկոսով ավելի հարկ վճարել, սրա համար, ինչպես Մարգարյանն ասաց,կառավարությանը չես կարող մեղադրել. «Դրա համար հարկային մուտքներն ավելացել են: Բայց երբ համադրում ես տնտեսական աճի գործոնները, հասկանում ես, որ կառավարությունից անկախ պատճառներով է աճել»:

Ատոմ Մարգարյանը գտնում է, որ ներդրումային ծրագրերի համար ընկերություններին հարկային կամ մաքսային արտոնություններ տալը ճիշտ չէ. «Որովհետեւ արտոնություններ պետք է արտոնություն տալ բարձր տեխնոլոգիական ընկերություններին, զանգվածային աշխատատեղեր ենթադրող ճյուղերին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031