Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ նախկին պաշտոնյա. «Պետք է մտածել քաղբանտարկյալների մասին, նրանց հանել ու ազգովի մտածել այս փոսից դուրս գալու մասին»

Դեկտեմբեր 29,2017 23:01

«Ինչ սպասել 2018 թվականին, սպասելիքները սկսվեցին այն աճպարարություններով, որ ասենք Չինաստանից ապրանքը բերեցին ու գրանցեցին որպես թիվ, բայց եթե հետադարձ հայացք գցենք, մեր ամբողջ այս ճանապարհին, կտեսնեք հսկայական երկաթի հոսքեր, (Հայաստանը երկաթ չի արտադրում) որը գնացել է Աֆղանստան՝ Պարսկաստանով: Մենք կտեսնենք տոննաներով բանան, բանանի հումք, որը գնացել է բանան արտադրող երկիր: Մենք կտեսնենք էնպիսի բաներ, թե վերջին տաս տարվա ընթացքում ինչեր են սահմանի վրա ձեւակերպել, որ այս ամեն ինչը երեխայի խաղ կթվա»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքերով՝ ի վերջո մենք ի՞նչ ենք ցանկանում ունենալ՝ հայրենիք, որտեղ մարդը կապրի արժանապատիվ ու չի լքի հայրենիքը:

«Ես այստեղ լսեցի, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը կմնա վարչապետ: Աստված չանի, որ մնա: Որովհետեւ եթե Սերժ Սարգսյանը մի հատ լավ նայի իրավիճակին, պետք է մի հատ համազգային բան որոշի եւ ազնվորեն դիմի հայ ժողովրդին: Այս ամեն ինչը պետք է կանգնեցնել: Եվս մի ցնցում Սերժ Սարգսյանի վարչապետությամբ՝ չենք դիմանա, հայրենիք կկորցնենք: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք: Ես չեմ համարում, որ նա համար առաջին թշնամին է, նա մտել է մի միջանցք ու առաջ է շարժվել, բայց պետք է կանգնել, որովհետեւ ինքը հնչեցնել տվեց 2018 թվականի սարսափը՝ Նալբանդյանի շուրթերով հնչեցրեց, որ երեք շրջան հանձնում ենք: Էդ Նալբանդյանը չի ասել, այդ ինքն է ասել: Եկեք դրա համար բռունցքվենք, մտածենք ինչ ենք անում: Եթե հանձնեցինք այդ հողերը՝ շատ վատ բաներ են սպասվելու: Եթե հենց այնպես՝ առանց ստատուս քվոյի հանձնվեց՝ եսիմ ինչեր կլինի 2018 թվականին: Դրա համար պետք է համախմբվել, մտածել այն քաղբանտարկյալների մասին, նրանց պետք է հանել, ազգովի մտածել այս փոսից դուրս գալու մասին»,-ասաց Եղիազարյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031