Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սուրենյանը հանգստացրեց ժողովրդին, որ անոմալ բարձր ջերմաստիճանի եւ երկրաշարժերի միջեւ որեւէ գիտական կապ չկա

Դեկտեմբեր 29,2017 22:11

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծատայության օդերեւութաբանության կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը ԶԼՄ-ների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ փարատեց տարածված այն մտավախությունը, թե օդի ջերմաստիճանը բարձր է, ուրեմն երկրաշարժ է լինելու:

«Մեր ազգաբնակչությանը հանգստացնելու համար մեկ անգամ եւս փաստում եմ, որ մինչեւ այսօր մթնոլորտային երեւույթների եւ երկրաբանական երեւույթների միջեւ որեւէ գիտական կապ չի հայտնագործվել: Այսինքն, մթնոլորտում կատարվող պրոցեսները՝ ջերմաստիճանի բարձրացում, նվազում որեւէ առնչություն չունեն երկրի ընդերքում՝ 10-20 կիլոմետր խորություններում, տեղի ունեցող երկրաբանական պրոցեսների հետ:

Կարծիքը, թե բարձր ջերմային ֆոնը երկրաշարժի նախանշան է, գալիս է 1988 թվականի դեկտեմբերի 7-ից, որովհետեւ այդ օրը շատ տաք է եղել: Դրանից է, որ մարդկանց մեջ վախ կա, որ եթե ջերմաստիճանը բարձրանում է, պետք է երկրաշարժով ուղեկցվի: Բայց նման կապ գոյություն չունի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031