Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի տնտեսության աճը կարող է շարունակվել 2Օ18-ին (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Դեկտեմբեր 29,2017 21:29

«Ամերիկայի Ձայն». Չնայած ԱՄՆ-ի նախագահի տեսակետների հետ կապված մի շարք հակասություններին, նրա կառավարման առաջին տարվա ընթացքում երկրի տնտեսությունը գրանցել է ու շարունակում է գրանցել նկատելի աճ, ինչը դրականորեն է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա։ Ինչպիսի՞ն կլինի 2Օ18-ը։

Ֆինանսական ճգնաժամը սկսվելուց 1Օ տարի անց, հակասություններով լի նախագահի կառավարման օրոք ԱՄՆ-ի տնտեսությունն այսօր զարգանում է շատ ավելի արագ, քան փորձագետները կարող էին ենթադրել։ Նոր Տարին էլ գալիս է այն ժամանակ, երբ շարունակում են բարձրանալ տոկոսադրույքները, ցածր է դրամի արժեզրկման արագությունը։

Տնտեսական փորձագետներից Գրեգ Մաքբրայդի խոսքերով, բացվում են նոր աշխատատեղեր, դրամական շուկայում գրանցվում է նկատելի աճ եւ որ ամենազարմանալին է, դրամական շուկաներում խոցելիության պակաս է գրանցվել։

Նախագահ Դոնալդ Թրամփն էլ, որն օրենսդրական պայքարում տարավ առաջին հաղթանակը, երբ հաստատվեց հարկային կրճատումների մասին նրա ծրագիրը, ասում է, թե ապագան այնքան պայծառ չի թվացել, որքան այսօր։

Տնտեսական փորձագետներից Քեն Սիմոնսոնը նշում է, ՝՝Եթե դեռեւս սեպտեմբերին հարցման ենթարկվածների մեծ մասը մեծ ռիսկ էր տեսնում դրամական շուկաներում, այսօր նկատելի մեծամասնությունը շուկաներն ավելի կայուն է համարում՛՛։

Սակայն տնտեսական ու ֆինանսական աշխարհի վրա կարող է ազդել քաղաքական յուրաքանչյուր քայլ։

Վերլուծաբան Քեն Մաթենը նշում է Հյուսիսային Կորեայի խնդիրն ու ավելացնում. ՝՝Դրամական շուկայում խաթարումներ միշտ էլ հնարավոր են։ Դրանք կարող են սկսվել օվկիանոսի հակառակ կողմից, կամ էլ հենց ԱՄՆ-ում, ինչպես պատահեց 2ՕՕ7-ին՛՛։

2Օ18-ը նաեւ ընտրությունների տարի է ԱՄՆ-ում։ Մինչեւ ԱՄՆ-ը 2Օ2Օ թվականին կորոշի ուզում է վերընտրել նախագահ Թրամփին, թե ոչ, 2Օ18-ին ընտրելու է Կոնգրեսի նոր անդամների, ու պատասխանելու հարցին, ուզում է օրենսդիր մարմնում պահպանել հանրապետականների մեծամասնությունը, թե Թրամփի դեմ ունենալ հակակշիռ դեմոկրատական մեծամասնություն։

Վերադառնալով տնտեսությանն՝ ասենք, որ 2Օ17 թվականին համաշխարհային տնտեսության 4 տոկոսի աճը կարեւոր գործոն է 2Օ18-ին կայուն աճ ապահովելու համար, եթե Եվրոպայում տեղի չունենան տնտեսական անսպասելի հարվածներ, ու եթե քաոսի մեջ չհայտնվի նավթով հարուստ Մերձավոր Արեւելքը, որտեղ Երուսաղեմի հետ կապված ԱՄՆ-ի վարած քաղաքականության փոփոխությունն արդեն իսկ դարձել է անհանգստությունների պատճառ։

Արամ Վանեցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031