Դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը եւ պատգամավոր Մերուժան Սիմոնյանն այցելել են ՀՀ զինված ուժերի հարավային ուղղության N զորամաս, առաջնագծի մի շարք հենակետեր:
Միքայել Մելքումյանը շնորհավորել է զինվորներին եւ սպայական կազմին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ մարտական հերթապահության բարեհաջող իրականացման եւ ռազմատեխնիկական գիտելիքների ձեռքբերման գործում:
Մամուլի հաղորդագրություն