Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2-րդ խմբի հաշմանդամը դատվում է 8 երեխաների մոր բռնաբարության փորձի համար

Դեկտեմբեր 29,2017 20:52

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2017թ. նոյեմբերի 24-ից ընթանում է Իջեւան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Երվանդ Ղազարյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսի 10-ին հյուրընկալված լինելով Իջեւան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող վագոն-տնակում, փորձել է տնակի տիրուհու կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն կնոջ որդին մտել է վագոն-տնակ, եւ տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի կապակցությամբ երկրորդ խմբի հաշմանդամ տղամարդը ձերբակալվել է, հետո ազատ է արձակվել:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարության փորձը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 3-6 տարի ժամկետով ազատազրկում:

Չամուսնացած Ե. Ղազարյանը Իջեւան քաղաքում աղբահանություն իրականացնող կոմունալ հիմնարկությունում որպես բանվոր է աշխատել, իսկ ներկայումս ամուսին չունեցող, 8 երեխաների մայր, 62-ամյա կինը նույն հիմնարկում՝ հավաքարար: Իջեւանի կոմունալ հիմնարկությունից տեղեկացանք, որ տղամարդն ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից, այժմ Երեւանում է աշխատում:

Սույն քրեական գործով դատաքննության հերթական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է 2018թ. հունվարի 10-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031