Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը

Դեկտեմբեր 29,2017 19:22

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեվերջյան խորհրդակցություն է անցկացրել, որի շրջանակում քննարկվել են տոնական օրերին համապատասխան ոլորտների և ծառայությունների աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու հետ կապված հարցեր:

Խորհրդակցությանը մասնակից քաղաքապետի տեղակալներին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ օրերին ըստ ոլորտների սահմանել հերթապահություն և վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը:

Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի ակտիվությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը: Պատասխանատուներին հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել նաև «Թեժ գիծ» ծառայությամբ տոնական օրերին ստացվող քաղաքացիների հարցերին արագ արձագանքելու ուղղությամբ: Բացի այդ, կոմունալ ծառայություններին, օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանն էլ հանձնարարվել է ապահովել աղբահանության պատշաճ կազմակերպումը:

Կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համակարգող պատասխանատուներին հանձնարարել է սերտորեն համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ սահմանել շուրջօրյա հերթապահություն և հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել ու կարգավորել առաջացած խնդիրները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031