Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս:
Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը զինվորականներին մաղթեց առողջություն, տոկունություն, խաղաղ երկինք և անփորձանք ծառայություն:
Զինվորականների հետ զրույցի ընթացքում արտգործնախարարը խոսեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի մասին և պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Դիմելով զորամասի սպայական կազմին և զինվորներին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ծառայելով տարածաշրջանի ամենակայացած և մարտունակ բանակում՝ նրանք իրենց անգնահատելի ավանդն են բերում Հայաստանի անվտանգության և խաղաղության գործում:
ՀՀ ԱԳՆ