«Ազատություն» ռ/կ. Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով համակարգում է ռազմարդյունաբերական ոլորտի աշխատանքները, չհայտարարված այցով մեկնել է Բաքու և բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպումից հետո Ռոգոզինն այդ մասին լուսանկար է հրապարակել Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում, չմանրամասնելով՝ ինչի շուրջ են կողմերը բանակցել: