Հանրապետական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի հասկանում, թե ինչպես է ձգձգվում Սասնա ծռերին 6 ամիս առաջ դատարանում ծեծի ենթարկելու գործի քննությունը, եթե կա տուժող, կա բողոք եւ բռնության ենթարկող. «Միգուցե դրանք են մի բան արել, սրանք էլ հակադարձել են ուղղակի, քաշքշուկ ա ստեղծվել»:
Պարոն Սարգսյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը երբեք չի գնա այնպիսի քայլի, որ անպատիժ թողնի բռնության ենթարկողներին, եթե դատաքննությունը դա հաստատի. «Չեմ կարծում, որ կալանավորն ինքն իրան ծեծի ենթարկի»:
Հատուկ Քննչական ծառայությունը պետք է բացատրություն տա, թե քննությունն ինչու է ձգձգվում,-ասում է Ալիկ Սարգսյանը: Նա չի ասի, թե ոստիկանները դատարանում «Սասնա ծռեր» խմբի տղաներին բռնության են ենթարկել ի պատասխան ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկաններին պատանդ պահելու փաստի եւ մի քանի ոստիկանի սպանության. «Նրանք կարծեմ նույն պատանդ պահված ոստիկանների նկատմամբ առանձնապես որեւէ վատ վերաբերմունք չեն ցուցաբերել, էլ չեմ խոսում դաժանություն, ծեծ, խոշտանգում»:
Ալիկ Սարգսյանը հավատում է, որ Ծռերի տղաների հանդեպ բռնություն գործադրած ոստիկանները անպայման պատասխան կտան: Սակայն նախկին ոստիկանապետը նաեւ չի կարող չհավատալ ոստիկանության հավաստիացումներին, որ բռնությունը եղել է իրավաչափ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: