Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Բիլյանին նշանակվել է դեղորայքային բուժում. ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել. ՀՀ ԱՆ ՔԿՎ

Դեկտեմբեր 29,2017 16:16

Զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակվող տեղեկությունն այն մասին, որ ՀՀ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Բիլյանն ունի առողջական խնդիրներ և պատշաճ բուժօգնություն չի ստանում, իրականությանը չի համապատասխանում:

Կրկին տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 21-ին Քրեակատարողական ծառայության բժշկական աշխատանքային հանձնաժողովի զննությամբ Ա. Բիլյանի մոտ ախտորոշվել է «Հարմարվողականության խանգարում», և նշանակվել է դեղորայքային բուժում` «Նովոպասիտ» դեղամիջոցը: Լրացուցիչ հետազոտությունների, ինչպես նաև ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել:

Կալանավորված անձ Ա. Բիլյանին, ինչպես նաև իր փաստաբանին բացատրվել է, որ Ա. Բիլյանը կարող է օգտվել ՀՀ կառավարության 26.05.2006թ.-ի թիվ 825-Ն որոշման 1-ին գլխի 9-րդ կետի ընձեռած հնարավորությունից, այն է` «Կալանավորված անձը և դատապարտյալն իրենց հաշվին և իրենց ընտրությամբ պետք է հնարավորություն ունենան օգտվել այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից»:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031