Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազել են մանկական մահացության և թերաճության ցուցանիշները

Դեկտեմբեր 29,2017 14:47

Վերջին տասնամյակում մեր երկրում մանկական մահացության ցուցանիշը կիսով չափ նվազել է` 2016 թվականին կազմելով 8.8 պրոմիլե։

Հայաստանի ժողովրդագրական, առողջապահական 2015-2016թթ. հետազոտության տվյալներով վաղ հասակի (0-5 տարեկան) երեխաների թերաճության ցուցանիշը կրճատվել է գրեթե 2 անգամ` դառնալով 9%, իսկ մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով կերակրման ցուցանիշն աճել է 10 տոկոսով՝ հասնելով 45%-ի:

Երեխաների առողջության և սնուցման ոլորտում նման ցուցանիշների ապահովմանը մեծապես նպաստել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացված ծրագրերը։

ՀՀ կառավարության կողմից հաստատված «Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարության», «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգի» և «Կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագրի» համատեքստում իրականացված հիմնական միջոցառումներն ուղղված են նորածնային ծառայությունների հզորացմանը, առողջության առաջնային պահպանման համակարգի ուժեղացմանը, բժիշկների մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև երեխաների սնուցման բարելավման հարցերով հանրային իրազեկմանը։

Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատող ավելի քան 450 բուժաշխատող ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ վերապատրաստվել է տնային այցերի ընթացքում երեխայի հուզահոգեբանական զարգացման և խնամքի վերաբերյալ ծնողներին խորհրդատվության տրամադրման և ընտանիք-բուժաշխատող կապի ամրապնդման հարցերով: Տնային այցերի համակարգի բարելավման շրջանակում շեշտադրվել է նաև կրծքով կերակրման և երեխաների սնուցման բարելավման ապահովումը։ Այդ նպատակով իրականացվել են բուժաշխատողների վերապատրաստման, առողջության առաջնային պահպանման օղակում ծնողական կրթության շարունակական համակարգի ձևավորման և տարբեր գործիքներով հանրային իրազեկման ապահովման գործողություններ:

Երեխաների առողջության բարելավմանը և մանկական մահացության կրճատմանը միտված այս համագործակցությունը շարունակական է։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031