Կայացավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2017 թվականի ամփոփիչ նիստը, որի ընթացքում տեղի ունեցան նաև ֆեդերացիայի նախագահի ընտրություններ:
ՀԲՖ ներկայիս նախագահ Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվեց պաշտոնում:
Ֆեդերացիան կրկին կունենա 4 փոխնախագահներ՝ Արա Պողոսյան, Վահագն Հարությունյան, Ջեկ Գալաջյան և Սուրեն Զոհրաբյան: Եթե Պողոսյանը, Հարությունյանը և Զոհրաբյանը վերընտրվեցին իրենց պաշտոններում, ապա Ջեկ Գալաջյանը անգամ է դառնում ՀԲՖ փոխնախագահ: Նշվեց, որ ԱՄՆ-ում բնակվող Ջեկ Գալաջյանը մեծ ծավալի աշխատանք է կատարում Հայաստանում մանկապատանեկան բասկետբոլը զարգացնելու ուղղությամբ:
ՀԲՖ-ն ունեցավ նաև նախագահության նոր կազմ.
1.Հրաչյա Ռոստոմյան
2.Վահագն Հարությունյան
3.Արա Պողոսյան
4.Արթուր Նազարյան
5.Վարդան Խաչատրյան
6.Աննա Թադևոսյան
7.Կարեն Գիլոյան
8.Վազգեն Միքայելյան
9.Սուրեն Զոհրաբյան
10. Ջեկ Գալաջյան
Նիստի ընթացքում հաշվետվությամբ հանդես եկավ ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը՝ ներկայացնելով 2017 թվականին կատարված աշխատանքները: ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանը խոսեց 2018 թվականի ծրագրերի վերաբերյալ:
Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ 2018 թվականը լինելու է նոր մարտահրավերների տարի. “Վերջին տարիներին զգալիորեն ավելացել են հավաքական թիմերի մասնակցությամբ հանդիպումները միջազգային ասպարեզում, իսկ այժմ ավելացնում ենք նաև տեղական առաջնությունները և մի շարք տարիքային խմբերում 2018 թվականին կունենանք կանոնավոր առաջնություններ: Խաղերի քանակը մի քանի անգամ ավելանալու է և ողջ տարին ֆեդերացիան աշխատելու է բավական ծանրաբեռնված ռեժիմով: Խաղերին զուգահեռ շարունակվելու են մրցավարների և մաքրիչների որակավորումը բարձրացնելու աշխատանքները, ինչը շատ կարևոր է: Վստահ եմ, որ պատվով դուրս կգանք:
Առիթից օգտվելով ցանկանում եմ նաև շնորհավորել բասկետբոլի աշխարհի բոլոր անձանց Նոր տարին և Սուրբ ծնունդը»:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա