Թուրքիայում 2016թ. դեկտեմբեր 19-ին լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ սպանված ռուս դեսպան Անդրեյ Կարլովի գործով հետաքննությունը շարունակվում է:
Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ կալանավորվել է ցուցահանդեսի կազմակերպիչ Մուստաֆա Թիմուր Օզքանը: Նրան առաջադրվել է «Կազմակերպված սպանությանը մասնակից լինելու» մեղադրանք:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Կարլովի սպանությունից անմիջապես հետո Օզքանը հարցաքննության նպատակով բերման էր ենթարկվել, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակվել:
Հիշեցնենք, որ հարձակումն իրականացրած Մևլութ Մերթ Ալթընթաշը եղել է ոստիկանության աշխատակից: Նա մտել է թանգարան Կարլովի ելույթի ժամանակ, նախ օդ է կրակել, ապա թիկունքից կրակել ռուս դեսպանի վրա:
Աղբյուր` Ermenihaber.am