Նոյեմբեր ամսին Ռուսաստանի Դաշնությունում հայ մշակույթին նվիրված բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին: ՌԴ գրեթե բոլոր հայ համայնքները մեծ պատրաստություն տեսան հայկական մշակույթն այլ ազգերին ըստ արժանվույն ներկայացնելու համար:
Մոսկվայի մարզի Պուշկինո շրջանի «Արգիշտ» հայ համայնքը ևս հայ մշակութի միամսյակի առիթով մշակութային միջոցառումներ է իրականացրել, որոնցից էին «Արգիշտ» հայկական կիրակնօրյա դպրոցի կողմից կազմակերպված (Պուշկինո քաղաքի Ինտերնացիոնալ տան և Մոսկվայի մարզի պետական մանկական գրադարանի աջակցությամբ) միջոցառումները։
Արգիշտ հայ համայնքի հովանու ներքո կազմակերպվել է Մոսկվայի մարզի Իվանտեեվկա քաղաքի կուլտուրայի տանը բացվեցին ռուսաստանաբնակ հայ գեղանկարիչների անհատական ցուցահանդեսներ` նվիրված Ռուսաստանում հայկական մշակույթի օրերին ։
Ռուսաստանում հայկական մշակույթի օրերը «Արգիշտ» հայ համայնքն ամփոփեց գալա համերգով, որը նվիրված էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայ առաքելական թեմերի ստեղծման 300 ամյակին։ Եկեղեցին հայկական գաղթօջախների համար մշտապես ռազմավարական և կենսական նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ:
Մշակութային երեկոն զարդարում էին բազմաթիվ շնորհալի պարային համույթներ, հայ և ռուս երգիչներ, երաժիշտներ։ Աչքի ընկավ հայազգի կոմպոզիտոր Երջանիկ Հովհաննիսյանը՝ իր հեղինակային երաժշտությամբ։
Մամուլի հաղորդագրություն