Սրտի գործունեության թուլացման դեպքում խորհուրդ է տրվում ընդունել հետեւյալ խառնուրդը: Վերցնել մեկական բաժակ գազարի հյութ, սամիթի հյութ եւ մեղր: Ավելացնել մեկ կիտրոնի հյութ, լավ խառնել: Ընդունել օրը երեք անգամ, ուտելուց մեկ ժամ առաջ, 1-2 թեյի գդալի չափով: Վերը նշված խառնուրդին կարելի է ավելացնել նաեւ մեկ բաժակ սեղանի ճակնդեղի հյութ: Խառնուրդը ընդունել օրը երեք անգամ, ուտելուց մեկ ժամ առաջ, մեկ ճաշի գդալի չափով: Բուժման տեւողությունը՝ 1,5-2 ամիս:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
28.12.2017