Ինֆեկցված վերքերի եւ խոցերի բուժման համար մեղրը հիմնականում օգտագործվում է որպես քսուք: Դա բացատրվում է նրանով, որ մեղրը ունի խիստ ընդգծված հակամիկրոբային ազդեցություն, ուժեղացնում է արյան հոսքը դեպի վնասված մակերես: Արդյունքում մաքրվում են նեխման հետեւանքով առաջացած արտադրությունները եւ տեղի է ունենում վերքի էպիթելացումը:
Մի շարք մաշկային հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է նաեւ մեղրի ներընդունումը: Բուժական լավ արդյունքներ են ստացվում հատկապես մեղրը զանազան դեղաբույսերի հետ համատեղ օգտագործման դեպքում:
Նշենք մաշկային հիվանդությունների դեպքում օգտագործվող մի շարք դեղամիջոցների պատրաստման ձեւերը:
Դժվար վերականգնվող վերքերի էպիթելացումը արագացնելու համար օգտակար է ձկան յուղից եւ մեղրից 1:1 հարաբերությամբ պատրաստված խառնուրդը:
Օգտագործել քսուքի ձեւով, անմիջապես մաշկի վնասված տեղամասի վրա, օրական 2-3 անգամ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
28.12.2017