Արեւելյան բժշկության մասնագետները պնդում են, որ ձմռանը լավագույն շրջանն է երիկամների եւ միզապարկի մաքրման համար:
Երիկամի քարի դեպքում վերցնել 200 գրամ ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ, մեղր եւ 96 տոկոսանոց սպիրտ: Լավ խառնել՝ մինչեւ համասեռ մասսայի ստացումը: Ընդունել օրը երկու անգամ 50-ակամ գրամ, մինչեւ լրիվ ապաքինվելը:
Երիկամների բորբոքման դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ խառնուրդը. մաքրած դդումի մեջ լցնել մեկ բաժակ շաքարավազ եւ թողնել երեք օր: Առաջացած հյութի 500 միլիլիտրին խառնել 50 գրամ մեղր եւ խմել:
Երիկամների բորբոքային հիվանդությունների դեպքում, երբ արյան մեջ ավելանում է ազոտի պարունակությունը, խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ խառնուրդը:
Վերցնել ուռենու 40 տերեւ, վրան լցնել երկու բաժակ ջուր եւ եռացնել մինչեւ կես բաժակ դառնալը: Քամելուց հետո ստացված թուրմին ավելացնել մեկ թեյի գդալ մեղր: Ընդունել օրը 3 անգամ, մեկական ճաշի գդալ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
28.12.2017