Այսօր Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Տարվա նախագիծ և կառույց-2017» մրցույթ-ցուցահանդեսի արդյունքների ամփոփումը:
2004 թվականից կազմակերպվող մրցույթ-ցուցահանդեսն իր մեջ ներառում է ոչ միայն Երևանը, այլև ողջ հանրապետությունն ու Արցախը:
Ողջունելով ներկաներին` հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուլարյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին, հորդորելով հաջորդ տարիներին ավելի ակտիվ մասնակցել, քանի որ նաև այս օրինակ մրցույթների շնորհիվ է, որ բացահայտվում են երիտասարդ ու տաղանդավոր ճարտարապետները:
Այս տարի մրցույթին ներկայացվել էր 15 աշխատանք, որոնցից 6-ը տարբեր անվանակարգերում հանձնաժողովի կողմից հաղթող են ճանաչվել:
Դիպլոմներ ու դրամական պարգևներ են շնորհվել.
ՃՇՀԱՀ նախագծային խմբին (ճարտարապետներ Կարեն Ռաշիդյանցին, Խաչատուր Թադևոսյանին, Ավետիս Խաչատրյանին, Կարեն Մկրտչյանին «Լանդշաֆտային ճարտարապետություն» անվանակարգում:
Ճարտարապետներ Արտավազդ Նազարեթյանին և Արամ Սահակյանին՝ «Ճարտարապետական իրականացված կառույց» անվանակարգում:
Ճարտարապետ Լիլիթ Տեր – Մինասյանին՝ «Պատմամշակութային հուշարձանի վերականգնում և վերակառուցում» անվանակարգում:
«Այր Դիզայն» ՍՊԸ-ին (գլխ. Ճարտարապետ՝ Արթուր Բաղդասարյանին՝ «Ճարտարապետական նախագիծ» անվանակարգում:
«A&L Architects ՍՊԸ-ին (տնօրեն՝ Արամ Շահոյանին՝ «Ճարտարապետական նախագիծ» անվանակարգում:
«Ինտերիերի դիզայն» անվանակարգում մրցանակ չի տրվել:
«Տպագիր հրատարակություն ճարտարապետության բնագավառում» անվանակարգում I կարգի դիպլոմի արժանացած ճարտարապետ Աշոտ Գրիգորյանին է շնորհվել մրցույթի Գլխավոր մրցանակը՝ քանդակագործ Սամվել Ղազարյանի հեղինակած «Ջահակիր հրեշտակը» ստեղծագործությունը:
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե