Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում վերջին 10 տարում զգալի բարելավվել են տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշները. Հասմիկ Հարությունյան

Դեկտեմբեր 28,2017 18:01

ՀՀ-ում տուբերկուլոզի հաղթահարման նպատակով հակատուբերկուլոզային ծառայությունների նոր` արդյունավետ մոդելի հայեցակարգի նախագիծը քննարկվեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ։

Ներկայացնելով նախագիծը` Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանն ընդգծեց, որ մինչև այժմ իրականացված ծրագրերի արդյունքում Հայաստանում վերջին 10 տարում զգալի բարելավվել են տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշները, մասնավորապես` տարեկան հայտնաբերվող նոր դեպքերի թիվը  կրճատվել է 2, իսկ մահացությունը` 3 անգամ։

Հայեցակարգում նախագծված քայլերը տուբերկուլոզը ՄԱԿ-ի կայուն զարգացման երրորդ նպատակին համահունչ հաղթահարելու նպատակ են հետապնդում։ Հիմնական ուղղվածությունը աշխատանքների արդյունավետության բարձրացումն է։

Քննարկման արդյունքում հայեցակարգն արժանացավ հավանության։

Լևոն Ալթունյանն առաջարկեց մշակել կոնկրետ գործողությունների ծրագրեր` վարակի վերահսկման իրավական դաշտի վերանայման, ծառայությունների վերակազմակերպման և ֆինանսավորման մեխանիզմների բարելավման, արտահիվանդանոցային ծառայությունների ամրապնդման և կադրային ներուժի զարգացման նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031