Թե ովքեր կլինեն երկրի ապագա նախագահ և վարչապետ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համարում է ժամանակավրեպ հարց. «Մեր կուսակցության ոչ քաղաքական, ոչ էլ գործադիր մարմնում հարցը չի քննարկվել: Կարծում եմ՝ դեռ ժամանակ կա, դեռ կքննարկվի: Կգա ժամանակը, մենք ամեն ինչ կիմանանք»: Ըստ նրա՝ չափազանց կարևորվում են մարդկանց կարողությունները, և ոչ թե անձերի խնդիր պետք է լուծել, այլ պիտի նպաստ բերել մեր հայրենիքի զարգացմանը՝ անձերի կարողություններն օգտագործելով ըստ արժանվույն:
Ըստ նրա՝ տարվա սկզբին տնտեսության վիճակը բավականին ծանր էր, մինչդեռ տարեվերջին այն վարչապետի կողմից գնահատվեց կառավարելի: 2017թ.-ը մեր երկրում կայունացման ժամանակահատված էր: Պարոն Մինասյանը հույս հայտնեց, որ 2018, 2019, 2020 թթ. կունենանք զարգացման շրջան:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում