Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 1979 թ. ծնված Գագիկ Ա.-ն Ամրակից-Գյուլագարակ գյուղերի ճանապարհի եզրից ապօրինի հատել է տարբեր չափի բարդի տեսակի ծառեր և տեղափոխել իր բակ, ինչի մասին Գագիկ Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն