Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ (պատմ. Այնթափ) քաղաքի Միթհաթփաշա թաղամասում անհայտ անձը ինքնաձիգով կրակ է բացել դպրոցներից մեկի բակում ֆուտբոլ խաղացող երեխաների վրա:
Թուրքական «Milliyet» լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հրազենի գործադրման հետևանքով վիրավորվել է 7 հոգի, այդ թվում 5 երեխա:
Հարձակումն իրականացրած անձը դեպքից հետո դիմել է փախուստի: Գործի առնչությամբ սկսվել է հետաքննությունը և այժմ աշխատանքներ են իրականացվում նրան հայտնաբերման համար:
Թուրքական աղբյուրը տեղեկացնում է, որ հիվանդանոց տեղափոխված երեխաների առողջությանը վտանգ չի սպառնում:
Աղբյուր` Ermenihaber.am