Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք է պատրաստ լինենք տարբեր սրացումների». Թեւան Պողոսյան

Դեկտեմբեր 28,2017 12:51

Քաղաքագետ Թեւան Պողոսյանը կարծում է, որ Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից գալիք՝ 2018թ.-ը կոչվելու է ընտրությունների տարի: «Մի կողմից, ունենալու ենք որոշակի ակտիվություններ հանդիպումների տեսքով, բայց Ռուսաստանում եւ Ադրբեջանում ընտրություններ են տեղի ունենալու: Այս ամենն ազդելու է տեմպերի վրա: Գուցե կլինեն ուղերձներ, բայց չեմ հավատում, որ իրականում առաջընթաց կունենանք»,-«Մեդիա կենտրոն»-ում այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց նա:

Թեւան Պողոսյանն ակնարկեց՝ պետք է պատրաստ լինենք տարբեր սրացումների. «Սպասումները պետք է միտված լինեն այն հարցադրմանը, թե որքանո՞վ ենք պատրաստ մեր շահերն առաջ տանել՝ առաջնագիծն ամրապնդել, տնտեսությունը զարգացնել»:

Անդրադառնալով Մերձավոր արեւելքում այս տարի տեղի ունեցած զարգացումներին՝ քաղաքագետն արձանագրեց, որ Հայաստանն ունակ չեղավ պահպանելու իր սփյուռքն Իրաքում եւ Սիրիայում. «Ապագայում էլ մեծ ուշադրություն պետք է դարձնել Երուսաղեմում եւ Լիբանանում հնարավոր զարգացումներին: Ցանկացած սրացում մեր վրա եւս ազդեցություն է ունենալու»:

Ինչ վերաբերում է նոյեմբերին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագրին՝ Պողոսյանի համոզմամբ. «ՀՀ-ին առաջիկա տարում պետք է վարի այնպիսի քաղաքականություն, որպեսզի ԵՄ բոլոր երկրները վավերացնեն համաձայնագիրը: Մեկ տարի հետո կարելի է խոսել արդյունքների մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031