Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիվանդություններ, որոնց բուժումը բացահայտվել է 2017-ին. գենետիկ բժշկությունը բազմաթիվ հիվանդությունների բուժման շեմին է. «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 28,2017 12:15

«Ամերիկայի ձայն». 17-ամյա Քրիստիան Գուարդինոն դուրս է եկել հանրահայտ America’s Got Talent երգի մրցարշավի կիսաեզրափակիչ, սակայն նա հայտնի է մեկ այլ պատճառով:

Բնածին հիվանդության պատճառով Քրիստիանը կորցրել էր տեսողությունը վաղ տարիքում, սակայն Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի բժիշկները, խմբագրելով Քրիստիանի վնասված գենը, տղային տեսողություն վերադարձրեցին:

«Երբ գենի ուղղված տարբերակը փոխանցվեց ցանցաթաղանթին, նա կարողացավ տեսնել», – պատմում է Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի բժիշկ Ժան Բենեթը:

ԴՆԹ-ի երկար շղթաների փոփոխման համար անվնաս վիրուս է պատվաստվում, որը պարունակում է ուղղված գենը: Տվյալ դեպքում, ցանցաթաղանթի բջիջները կրկնօրինակել են ուղղված գենը եւ բազմացել:

Իտալիայում եւ Գերմանիայում բժիշկները նույն միջոցով փրկել են սիրիացի մի տղայի կյանքը, որը տառապում էր վատթարացող մաշկային հիվանդությունից:

«Տղան վերադարձել է բնականոն կյանքին: Մենք դրա մասին երազում էինք», – նշում է Գերմանական Բոխում քաղաքի մանկական հիվանդանոցի բժիշկ Թոբիաս Ռոթոֆթը:

44-ամյա Բրայան Մադյուն, չնայած ծանր գենետիկ հիվանդությանը, իրեն բախտավոր է համարում: Նա եզակի մարդկանցից է, ում բժիշկները ներարկել են ուղղված գեները, որոնք արյան մեջ բազմացել՝ վերականգնել են լյարդը:

Գենետիկ թերապիայի հակառակորդների խոսքով, նման բուժումը չափազանց թանկ է եւ դեռեւս՝ ոչ հուսալի: Սակայն, գիտնականները լավատես են: Նրանք ընդգծում են՝ գենետիկ բժշկությունը բազմաթիվ հիվանդությունների բուժման շեմին է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031