Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական արտաքին քաղաքականութիւնը կը փորձէ համակողմանիօրէն ուժեղացնել իր ներկայութիւնը միջազգային հարթակներու վրայ. «Ասպարեզ»

Դեկտեմբեր 28,2017 11:53

Տարին կը փակենք երկու ճանաչումներու՝ Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ընդգծումով:

Արցախի եւ Հայաստանի արտաքին քաղաքականութեան մէջ առաւել շեշտակիօրէն պիտի ընդգծուին ճանաչման այս զոյգ գործընթացներուն թափ տուող աշխատանքները: Առաջինի մասին այդպէս կը յայտարարէ Արցախի արտաքին գործոց նախարար Մասիս Մայիլեանը, իսկ երկրորդի մասին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան խօսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հայաստանի կառավարութեան կողմէ եւրոպական տարածքի վրայ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին հետապնդումը եւ Արցախի ինքնորոշման ճանաչման աշխատանքները զուգահեռաբար յառաջ տանելով՝ հայկական արտաքին քաղաքականութիւնը կը փորձէ համակողմանիօրէն ուժեղացնել իր ներկայութիւնը միջազգային հարթակներու վրայ, մէկ կողմէ՝ ճնշում աւելցնելով Արցախեան հարցին միջամտելու միշտ պատրաստ Թուրքիոյ վրայ, միւս կողմէ՝ ապահովելով Արցախի անվտանգութեան քաղաքական երաշխիքները:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան քաղաքական գործունէութեան մէջ առանցքային տեղ գրաւող ճանաչման այս զոյգ գործընթացներուն պետական ընդգծումը կ՛ողջունենք ու կրնանք հաստատել, որ կուսակցութիւնը իր բոլո՛ր կարելիութիւններով սատար պիտի կանգնի այս գծով տարուող աշխատանքներուն: Դաշնակցութիւնը մի՛շտ ալ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման աշխատանքներուն նայած է՝ Հայ Դատի հետապնդման տեսանկիւնէն, Դա՛տ, որուն առաջնահերթ նպատակներէն է Հայաստանի ու Արցախի անվտանգութեան եւ անոնց միջազգային կշիռի հզօրացման ապահովումը:

ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031