Պնդելով, որ Ռուսաստանը որևէ մեկին ընտրության առջև չի կանգնեցնում և հանգիստ է վերաբերվում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը «Կոմերսանտին» տված հարցազրույցում զգուշացրել է՝ Հայաստանը չի կարող այլ ձևաչափերի, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում ստանձնել պարտավորություններ, որոնք կհակասեն ավելի վաղ Կրեմլի հետ ձեռք բերված համաձայնություններին:
Կարասինի խոսքից կարելի է երկակի տպավորություն ստանալ: Արտաքուստ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները Եվրամիության հետ հարաբերվում են այն մակարդակով և չափով, ինչքան թույլ է տալիս Մոսկվան: Այս վարկածը արժանահավատ և տրամաբանական է թվում հատկապես Հայաստանի իշխանության ներկայացուցիչների այն պնդումների համատեքստում, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն այլընտրանք չունի:
Կարասինի խոսքը լրիվ համահունչ է պաշտոնական Երևանի կողմից թմբկահարվող «և, և»-ի սկզբունքին, ինչն, ըստ էության, ենթադրում է եվրասիական Հայաստան՝ եվրոպական ժպիտով: Այդ դեպքում Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մնալու է թղթի վրա` չնպաստելով Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացմանը՝ մանավանդ, որ մեր երկրի քաղաքական համակարգը և հասարակությունը «խաղից դուրս» վիճակում են և օբյեկտիվորեն շահառու չեն Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունների կատարման հարցում:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում