Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կվիրիկաշվիլին թե՛ եվրոպական, թե՛ հայկական կողմին ցույց տվեց այն արձագանքը, որը եղավ Վրաստանում, իսկ դա սկանդալ էր. «168 ժամ»

Դեկտեմբեր 28,2017 11:38

«Ռոկիի թունելով այլընտրանքային ուղու գործարկումն այսօր հնարավոր չէ՝ ելնելով քաղաքական պատճառներից: Վրաստանը չի կարող իրեն զոհաբերել, Վրաստանի իշխանությունները չեն կարող ընթանալ ինքնասպանության ճանապարհով:

Շվեյցարական ընկերության հետ պայմանագիրը պետք է հրապարակվի, որպեսզի հասարակությունը դադարի մեղադրել Վրաստանի իշխանություններին մութ գործարքների մեջ: Հասարակ քաղաքացուն դժվար է բացատրել բոլոր դետալները: Հայտարարելով դա՝ Կվիրիկաշվիլին թե՛ եվրոպական, թե՛ հայկական կողմին ցույց տվեց այն արձագանքը, որը եղավ Վրաստանում, իսկ դա սկանդալ էր»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով խոսակցություններին, որ  Վերին Լարսի ճանապարհին ֆորսմաժորային իրավիճակում այլընտրանք կարող է դառնալ  Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ճանապարհը՝ (Ռոկի թունելով):

Ըստ Ցիցնաձեի` Կվիրիկաշվիլիին մեղադրում են Ռուսաստանի հետ գործարքների մեջ, ռուսական շահերին ծառայելու մեջ: «Մեղադրում են, քանի դեռ կարևոր հարցերի շուրջ Ռուսաստանի և Վրաստանի միջև երկխոսությունը դրական ճանապարհով չի ընթացել: Իսկ կառուցողական երկխոսություն կարևոր հարցերի շուրջ գոյություն չունի, ինչպես կարող է հարակից հարցերի շուրջ համաձայնություն լինել: Ռուսաստանի համար ձեռնտու է փակել ընդհանրապես նախկին բոլոր թեմաները և հարաբերությունները վերսկսելու փորձեր անել հենց այս կետից՝ ստիպելով Վրաստանին ընդունել 2008-ի պատերազմի արդյունքները, բայց Վրաստանը դա չի անի»,- ասել է  Ցինցաձեն:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031