Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանանը կրկին թանկացավ. ՏՄՊՊՀ-ն կխառնվի՞, ինչպես որ վարչապետը հանձնարարել է

Դեկտեմբեր 28,2017 15:00

Երեկ բանանի մեկ կիլոգրամ մանրածախ գինը Երեւանի մի շարք խանութներում 890-ից 1200 դրամ էր, ինչպես որ նախկինում էր: Վերջին մի քանի ամսվա համեմատությամբ բանանն այս օրերին 200-350 դրամով թանկացել է: Անկախ այն բանից, որ բանանի շուկայում ներկրողներն ավելանում են, ՊԵԿ-ն էլ հավաստիացնում է, որ բանանի մենաշնորհը «կոտրվել» է, այդուհանդերձ, ամենաթեթեւ առիթի դեպքում բանանը միանգամից մի քանի հարյուր դրամով թանկանում է: ՊԵԿ-ի տվյալներով՝ այսօր մեր երկրում մոտ 50 բանան ներկրող կազմակերպություն եւ անհատ կա:

Այսինքն` ստացվում է, որ նույնիսկ այդքան մրցակից ներկրողների պարագայում էլ մեր երկրում բանանի գինը չի նվազում: Ապրանքային այս շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները չեն բացառում, որ իրականում խոշոր ներկրողը շարունակում է մնալ միեւնույն սուբյեկտը, սակայն տարբեր ընկերությունների անուններով, ինչով էլ պայմանավորված՝ բանանի բարձր գինը պահպանվում է, հակառակ դեպքում այդքան ընկերությունների առկայությունը պետք է որ բերեր առողջ մրցակցության, ինչի արդյունքում էլ բանանն անպայման էժանանալու էր:

Եթե ոչ, ուրեմն այդ տնտեսվարողներից խոշորները, որոնք որ շուկայում եղանակ են ստեղծում, եկել են հակամրցակցային համաձայնության եւ, Ամանորով պայմանավորված, բանանի գինը բարձրացրել են: Ի դեպ, կառավարության վերջին նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ ղեկավարին առաջարկեց Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների անհիմն բարձրացումներից խուսափելու համար:

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

27.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031