Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզխորհրդի նիստում շուրջ 200 հոգուց ոչ մեկը զեկուցողներին հարցեր չուներ

Դեկտեմբեր 27,2017 23:15

Այսօր`դեկտեմբերի 27-ին կայացավ Տավուշի մարզխորհրդի նիստ, որը վարում էր Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը: Նիստի օրակարգում 5 հարցեր էին: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զբոսաշրջության, զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը ներկայացրեց 2017թ. ընթացքում Տավուշի մարզում իրականացված ծրագրերը, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը ՝ տարվա ընթացքում մարզի գյուղատնտեսության ձեռքբերումները, մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ Նաիրի Մելքումյանը՝ մարզի առողջապահական հիմնարկների աուդիտի արդյունքները, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը՝ մարզի համայնքների կողմից սեփական եկամուտների կատարողականների մասին տվյալներ, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը ամփոփեց մարզի հանրակրթության բնագավառում կատարված աշխատանքները:

Մարզխորհորդի նիստը տեւեց մոտ մեկ ժամ: Ամեն զեկուցողի ելույթի հետո մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը ներկաներին՝ մարզի համայնքների ղեկավարներին, հանրակրթական դպրոցների տնօրեններին, առողջապահական հիմնարկների ղեկավարներին հարցնում էր , թե նրանք ինչ հարցեր ունեն: Նիստին մասնակցած շուրջ 200 հոգուց ոչ մեկը հարց չտվեց: Գուցե դրա պատճառը ներկաների տարեմուտյան տրամադրությունն էր: Երբ նիստն ավարտելուց առաջ Լեւոն Սարգսյանը ամանորի առթիվ շնորհավորանքի խոսքեր հնչեցրեց, դահլիճում ծափահարեցին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031