Այսօր`դեկտեմբերի 27-ին Իջեւան քաղաքի վերին հատվածում գտնվող Բլբուլյան թաղամասում գործարկվեց 350 քառակուսի մետր մակերեսով ֆուտբոլի խաղադաշտ:
Այն թվով 5-րդ արհեստական ծածկով փոքր խաղադաշտն է, որ գործարկվել է Իջեւանում: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնեց, որ 5 փոքր խաղադաշտերից 3-ը կառուցվել է համայնքի, 2-ը՝ բարերարների միջոցով: Բլբուլյան թաղամասի երեխաները ոգեւորված էին խաղադաշտի գործարկումով:
Դեկտեմբերի 27-ին նաեւ Իջեւանի ոչ կենտրոնական փողոցների բարեկարգման աշխատանքներ էին կատարվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ