Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը շատ մտերիմ հարաբերությունների մեջ են». Փաշինյան

Դեկտեմբեր 27,2017 19:55

Ֆեյսբուքյան օգտատերերը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարցեր են ուղղել եւ Փաշինյանն այսօր սոցցանցում ուղիղ եթերում պատասխանում է այդ հարցերին:

Հարցին՝ դուք իրո՞ք համարում եք, որ ԲՀԿ-ն հանդիսանում է ընդդիմադիր խմբակցություն: Փաշինյանը պատասխանեց. «Դե յուրե իրավիճակը, համաձայն ՀՀ ԱԺ Կանոնակարգ օրենքի, հետեւյալն է, որ այն քաղաքական ուժերը, որոնք իշխող կոալիցիայի մաս չեն, համարվում են ընդդիմադիր ուժեր եւ դե յուրե այդ իմաստով «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը ընդդիմադիր խմբակցություն է: Սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել: Դե ֆակտո մենք կարող ենք արձանագրել հետեւյալը, որ այո, դա երեւում է նաեւ ԶԼՄ-ներից, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը շատ մտերիմ հարաբերությունների մեջ են եւ թերեւս հարցերը ծագում են այս պատճառով:

Մենք ընդամենը կարող ենք արձանագրել այս երկու իրողությունները եւ այս իրողություններից յուրաքանչյուրս անել մեր հետեւությունը, ընդ որում, այդ հետեւությունը անելու համար պետք է հետեւել նաեւ ընդհանուր գործունեությանը եւ դրանից հետեւություններ անել:

Մենք այդ երկու փաստերը արձանագրում ենք, բայց այդ փաստերի արձանագրմամբ միայն չենք բավարարվում: Իհարկե, քանի որ խորհրդարանում երկու ընդդիմադիր խմբակցություն կա, այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լինում, որպեսզի ընդդիմադիր ավելի լայն ներգրավվածություն լինի՝ ինչ-որ նախաձեռնություն իրականացնելու համար, մենք փորձում ենք գնալ այդ ճանապարհով, որպեսզի իմ նշած երկու փաստերից զատ ի հայտ գան 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փաստեր, որոնք մեզ կօգնեն ավելի հստակ հետեւություններ անել այս գործընթացի վերաբերյալ»:

Նա ասաց, որ տարբեր հարցերում քվեարկությունները տաբեր են լինում, միանշանակ չեն եւ ասաց, որ վերջնական հետեւություն կանեն ավելի ուշ:

Օգտատերերից մեկը հետաքրքրվում է՝ ունե՞ք իրավաբանների խումբ, որոնք կստեղծեն մի նոր կառույց, որը կզբաղվի դատական հայտերով՝ ընդդեմ իշխանությունների: Փաշինյանը պատասխանեց, որ այս մասին էլի է լսել: Նա ասաց, որ այդ առաջարկը կքննարկեն եւ կտեսնեն էֆեկտիվությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031