«Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության եւ դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանի Հայաստան տեղափոխումը «Իգլայի» գործով ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի գործում ոչ մի ազդեցություն ունենալ չի ունենա:
Այս մասին Aravot.am-ին ասաց նրա պաշտպան՝ փաստաբան Ավետիս Քալաշյանը:
Ըստ նրա՝ իր պաշտպանյալը մշտապես հայտարարել է, որ չի ճանաչում Ռոբերտ Աղվանյանին. «Բաբայանի հետ դա անմիջական առնչություն չի կարող ունենալ, որովհետեւ նրանք իրար բացարձակ չեն ճանաչում: Աղվանյանին բերել են Հայաստան, նախաքննության մ արմինը կհարցաքննի, եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, ուրիշ հարց»:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ