Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինտեգրման բանաձևը ամենօրյա շփումներն են». Սփյուռքի նախարար

Դեկտեմբեր 27,2017 18:40

Դեկտեմբերի 27-ին ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և ՀԲԸՄ-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր Ամանորի տոնական միջոցառում սիրիահայ երեխաների համար:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սիրելի փոքրիկներ, ուզում եմ, որ գալիք տարին լինի երազանքների իրականացման տարի: Թող 2018-ին Ձմեռ պապին նվերներ բերի բոլորիդ: Ամենակարևորը խաղաղություն տիրի ամբողջ աշխարհում: Ուրախ եմ, որ Հայրենիքում եք: Ուզում եմ մնաք Հայրենիքում, միայն երջանիկ ու հաջողակ օրեր ունենաք: Շնորհավոր  Ամանոր ու Սուրբ Ծնունդ»:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց Հայաստանում հաստատված սիրիահայերի հետ ամենօրյա շփումները՝ որպես ինտեգրման բանաձև: «Սիրիահայերի մեծ մասը հաստատվել են Հայաստանում, անցած տարիները բավական եղան, որ ինտեգրվեն: Ես ուզում եմ մաղթել աշխարհին խաղաղություն,  սեր, ջերմություն: Ուզում եմ, որ 2018-ին մեր ժողովուրդն առավել համախմբվի, կազմակերպվի ու նոր տարին դառնա դեպի Հայրենիք վերադարձի տարի: Ուզում եմ, որ մեր երիտասարդները հպարտ հայ մեծանան, պահպանեն մեր լեզուն ու ազգային ավանդույթները», – հավելեց նախարարը:

Ձմեռ Պապի և Ձյունանուշի ուղեկցությամբ երեխաները երգեցին, արտասանեցին ու շուրջպար բռնեցին:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031