Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.20-ին, Ազատության պողոտայի թիվ 24 հասցեի մոտ նկատել է, որ թիվ 259 երթուղու ավտոբուսի սրահում քրոջ` 1998 թ. ծնված Սիրուշ Ա.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և նույնականացման քարտ:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Ազատության պողոտայից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն