Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Չաիլյանը

Դեկտեմբեր 27,2017 15:11

ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Չաիլյանը:

Սամվել Չաիլյանը ծնվել է 1955 թ. հոկտեմբերի 11-ին` Երևանում: 1979թ. ավարտել է Կիևի Քիմիկո-տեխնոլոգիական համալսարանի Շաքարային միացությունների ֆակուլտետը, 1983 – 1989թթ. եղել է ՀՍՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտի հայցորդ:

1982թ-ից աշխատում է Կենսաքիմիայի ինստիտուտում` սկզբում որպես կրտսեր գիտաշխատող, ապա` ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ: 2013թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Ունի գիտական արդյունքի առևտրայնացման 2 արտոնագիր: 56 գիտական աշխատանքի համահեղինակ է:

Նա ՀՀ ԳԱԱ «Ազգային փորձաքննությունների բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական խորhրդի և ՀՀ ԱՆ Արյունաբանության կենտրոնի գիտական խորհրդի անդամ  է: Անդամակցում է “Federation of European Biochemical Society”, “International Brain Research Organization”, “American Society for Neurochemistry”, “International Society for Neurochemistry, “ Society for Neuroscience” միջազգային գիտական ընկերություններին:

       

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031