Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ փոխխոսնակ. «ՀՀԿ-ն ձախողում չի ունեցել» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2017 14:21

«Անցնող տարին հագեցած տարի էր թե ներքին, թե արտաքին քաղաքականության առումով»,-«Արմենպրես» մամուլի սրահում այսօր ամփոփելով անցնող տարին՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`հավելելով`տարին դրական հույսեր եւ սպասելիքներ արթնացնող էր:

Նա նախ կարեւորեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները: Ասաց`դրանք փորձություն էին մեր քաղաքական համակարգի, մեր պետության ու իշխանության համար. «Միջազգային բոլոր դիտորդական առաքելությունների գնահատականով, այս ընտրությունները հաջողված էին իրենց թերություններով հանդերձ: Սա լավագույն պառլամենտական ընտրությունն էր անկախ Հայաստանի պատմության ընթացքում: Միջազգային դիտորդական կազմակերպությունները ֆիքսել են նաեւ, որ որեւէ կասկածելի միջադեպ, կապված քաղաքացիների ընտրության գաղտնիության ապահովման մասով, չի եղել: Վերջիններս նաեւ հավաստել են` ապրիլի երկուսն ու ընտրությունները կարեւոր քայլ էին Հայաստանի ժողովրդավար կայացման համար:

Հագեցած եւ դրական տարի էր՝ թե ներքին եւ թե արտաքին, հույսերի ու սպասելիքների առումով: Դրական, քանի որ ազգային անվտանգության համար կարեւոր էին: Ապրիլի ընտրությունները կարեւոր քննություն եւ փորձություն էին մեր երկրի եւ իշխանության համար: Միջազգային գնահատականներով`սրանք լավագույնն էին, անկախ Հայաստանի պառլամենտական ընտրական համակարգում իրենց թերություններով հանդերձ»:

Նա կարեւորեց նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի 72-րդ նստաշրջանում: Ասաց`երկու կարեւոր ուղերձ կար`ցեղասպանությունը ոճրագործություն է քաղաքակիրթ մարդկության նկատմամբ, այն պետք է դատապարտվի եւ եթե Թուրքիան շարունակի իր քաղաքականությունը, 2018-ի գարունն առանց հայ-թուրքական արձանագրությունների կմտնենք: «Առաջ չանցնեմ, բայց թուրքական քաղաքական իսթեբլիշմենտն ամեն ինչ անում է, որ այդպես էլ լինի»,- ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակը` նկատի ունենալով Մեւլութ Չավուշօղլույի այն հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրություններում ի սկզբանե եղել են նախապայմաններ:

ՄԱԿ-ի ամբիոնից նախագահի արած երկրորդ հայտարարությունը վերաբերում էր Արցախին: Նախագահը հստակեցրել էր`դա ինքնորոշման խնդիր է: Իսկ 21-րդ դարում աշխարհը գնում է հենց ինքնորոշման ճանապարհով»: Այս համատեքստում կարեւոր է համարում, որ Չեխիայի խորհրդարանը բանաձեւ ընդունեց`դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: «Սա կարեւոր է, քանի որ Չեխիան ավանդաբար լավ հարաբերություններ ուներ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ»,- ասաց բանախոսը`հավելելով, որ առաջիկա տարիներին եվրոպական որոշ երկրներում էլ հույս ունեն՝ կլինի նման գործընթաց: Գործընթացը պետք է սկսվի 2018-ին, արդյունքները երբ կլինեն`ժամանակը ցույց կտա:

Այլ մանրամասները`տեսանյութում

Էդուարդ Շարմազանովը կարեւորեց նաեւ Իրանի հետ ՀՀ-ի հարաբերությունները, ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը: Ասաց`Իրանը Արցախի հարցում հավասարակշռված դիրքորոշում ունի, ինչը շատ կարեւոր է: Դա գալիս է կոտրելու Ադրբեջանի այն ներկայացումները, թե Արցախի հարցը կրոնական խնդիր է:

Անդրադարձավ նաեւ նախագահի Վրաստան կատարած այցին: Ասաց. «Վրացի գործընկերների հետ բոլոր հարցերում փոխըմբռնում կար»:

Մանրամասները`տեսանյութում

Հարց հնչեց`իսկ որո՞նք էին ՀՀԿ-ի ձախողումները: «ՀՀԿ-ն ձախողում չի ունեցել: Նայած ով ինչ է հասկանում ձախողում ասելով»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031