Լրահոս
Օրվա լրահոսը

«Խանդոյանին «կենդանի» անվանեն ու չպատժվե՞ն». պաշտպանը դատախազներից պիտակավորում է լսել

Դեկտեմբեր 27,2017 13:05

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստում այսօր Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը դատավոր ՄԵսրոպ Մակյանին միջնորդեց վերանայել դիրքորոշումը եւ իր պաշտպանյալ Արայիկ Խանդոյանին վերադարձնել նիստերի դահլիճ:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում նա դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար արժանացել է սանկցիայի եւ հեռացվել նիստերի դահլիճից:

Դատավորը որոշեց ընդառաջել պաշտպանական կողմին եւ Խանդոյանին վերադարձնել դահլիճ:

Արա Ղարագյոզյանը միջնորդեց նաեւ սանկցիայի ենթարկել մեղադրող-դատախազներին՝ հաշվի առնելով նախորդ նիստում գրանցված միջադեպը. «Ես լսել եմ նիստի ձայնագրությունը: Ուրեմն, կարող են Արայիկ Խանդոյանին «կենդանի» անվանել ու պատասխանատվության չենթարկվե՞լ»:

Դատախազները տեղից խոսեցին՝ անհամաձայնություն հայտնելով պաշտպանի ասածներից շուրջ, ինչից հետո Արա Ղարագյոզյանը հայտարարեց՝ դատախազների կողմից «վիժվածք» բառն է լսել:

Դատավորի հարցմանն ի պատասխան դատախազ Արամ Արամյանը հերքեց, որ նման արտահայտություն է իրեն թույլ տվել:

Մթնոլորտը լարվեց, դատավորը որոշեց երկու կողմերին էլ նախազգուշացում հայտարարել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031