ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հպարտ է. ՀՀ նախագահին հարեւան Վրաստանում ընդունում են ոչ միայն իբրեւ Հայաստանի հանրապետության լիդեր, այլ իբրեւ տարածաշրջանային անվտանգության լիդեր: Այսօր այդ մասին ԱԺ փոխխոսնակը հայտարարեց «Արմենպրեսի» մամուլի սրահում`պատասխանելով Aravot.am-ի հարցին: Վրացական կողմն օրերս շվեցարական SGS ընկերության հետ ստորագրեց համաձայնագիր, որով շվեցարական ընկերությունը վերահսկելու է Աբխազիայով եւ Հարավային Օսեթիայով ՌԴ-ի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ բեռնափոխադրումները: Դրանից Հետո Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ ճանապարհը գործելու է միայն ֆորս-մաժորային իրավիճակներում: Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք`քննարկումների ժամանակ հստակեցվե՞լ են, թե որո՞նք են ֆորս-մաժորային իրավիճակները: Նաեւ հարցրեցինք`կա՞ ն տեղեկություններ, թե ՌԴ-ն ե՞րբ կմիանա համաձայնագրին:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այն, ինչ մամուլին տրամադրվել է նախագահի Վրաստան կատարած այցի վերաբերյալ բավական համապարփակ է ու ինքն այս պահին ավելին ասելու համար նպատակահարմարություն չի տեսնում. «Ֆորս-մաժորը`ֆորս-մաժորն է»: Իսկ թե ՌԴ-ն ե՞րբ կմիանան համաձայնագրին`ասաց. «Երբ միանա`կիմանաք»:
Մանրամասները`տեսանյութում
Նկատենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այժմ էլ աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ