Մոսկվայի հարավ-արևելքում տղամարդը կրակ է բացել ֆաբրիկայի շենքում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», մեկ մարդ զոհվել է:
Ոստիկանությունից հայտնել են, որ այսօր առավոտյան նշված տարածքում վեճ է տեղի ունեցել սեփականատերերի միջև, նրանցից մեկն էլ կրակոց է արձակել:
Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրի համաձայն՝ տղամարդը նաև մի քանի պատանդ է վերցրել:
Ոստիկանները շրջափակել են դեպքի վայրը և փորձում են կապ հաստատել կասկածյալի հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ