Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյան. «Ընտրակաշառքը միանշանակ մերժելի է». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 27,2017 11:26

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթն ամփոփել է անցնող 2017 թվականը։

– Իշխանությունները շեշտում են, որ աննախադեպ լավ ընտրություններ են անցկացրել, ընդդիմության մի հատվածը պնդում էր, թե, ընդհակառակը, կեղծիքները շատ էին։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում էլ նշված է. «Ընտրակաշառքն ու ընտրողների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկությունները ստվերել են այս տարվա ԱԺ ընտրությունների ընթացքը»։

– Ես չէի ցանկանա առանձնացնել որեւէ առանձին նկատառում, որեւէ առանձին դիրքորոշում։ Ես կցանկանայի ընդամենը նշել հետեւյալը. անհնար է խոսել ընտրական գործընթացի մասին բացարձակ տեսանկյունից, հատկապես քվեարկության օրը, երբ հաշված ժամերի ընթացքում իրար հետ իրավահարաբերությունների մեջ են մտնում հարյուր, հազարավոր քաղաքացիներ։ Այդ դեպքում միշտ էլ հնարավոր են ինչ-ինչ իրավիճակներ, տեղի են ունենում առանձին խախտումներ, ԸՕ կանոնակարգումները բոլորի կողմից ամբողջական ու լիարժեք չեն կիրառվում։

Բայց ես կարծում եմ՝ ԸՕ-ով ամրագրված լուծումները եւ լիարժեք կյանքի կոչումը նպաստեցին ընտրությունների նկատմամբ լիակատար հանրային վերահսկողության իրականացմանը եւ թափանցիկության ապահովմանը։

– Ընտրակաշառք բաժանելը կամ ընտրողների նկատմամբ ճնշումները, վարչական ռեսուրսի կիրառումը տեղամասերից դուրս էր արվում, եւ այդ մասին խոսում էին համատարած։

– Հանրորեն վտանգավոր որեւէ արարքը, հանցագործությունը, այդ թվում՝ ընտրակաշառքը միանշանակ մերժելի է։ Այդ երեւույթները հանդիսանում են քրեորեն պատժելի արարքներ, ամրագրված են քրեական օրենսգրքում։ Երբ մենք խոսում ենք նման երեւույթների մասին, պետք է առաջին հերթին նկատի ունենանք նաեւ այդ երեւույթը կանխող միջոցները։ Երբ քաղաքացիները խոսում են այդ երեւույթների մասին, պետք է ոչ թե պարզապես բարձրաձայնեն՝ բարձրաձայնելու համար, այլ եթե իրականում առկա են փաստեր, պետք է այդ մասին պատշաճ դիմեն իրավապահներին։ Եթե մեզանից յուրաքանչյուրն իր պարտքն է համարում պայքարել ընտրակաշառքի դեմ, ապա պետք է մերժողական վերաբերմունք դրսեւորի՝ այդ երեւույթը մեկընդմիշտ արմատախիլ անելու համար:

Զրուցեց Արման ԳԱԼՈՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031