Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր-Ռիադում մեկնարկել է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը տղամարդկանց եւ կանանց միջեւ:
Երեկ խաղացվել է արագ շախմատի 15 տուրից հինգը:
Տղամարդկանց պայքարում առաջին օրվանից հետո մեր գրոսմայստերներն ունեն հետեւյալ արդյունքները.
Սերգեյ Մովսեսյան՝ 3.5 միավոր (25-րդ տեղ), Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան՝ 3-ական (40, 41), Լեւոն Արոնյան, Զավեն Անդրիասյան, Հրանտ Մելքումյան՝ 2.5-ական (66, 77, 79):
Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանն ունի.5 միավոր (18-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը՝ 2.5 (54), Մարիա Գեւորգյանը եւ Լիլիթ Գալոյան՝ 2-ական (69, 82):
Այսօր կկայանան 6-10-րդ տուրերը, իսկ եզրափակիչ հինգ տուրը կանցկացվի դեկտեմբերի 28-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ