Դատարանի հասցեին վիրավորական արտահայտություններ, դատական կարգի հետ կապված (ոտքի չկանգնել եւ այլն) «ցույցեր», փաստաբանների՝ զննության հետ կապված բացակայության խնդիրներ, կարգադրիչների հետ խնդիրներ, ոստիկանության աշխատակիցների հետ խնդիրներ, այդ թվում՝ ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից կալանավորների նկատմամբ ուժի գործադրման մեղադրանքներով, դրա հետ կապված բողոքի դրսեւորումներով եւ այսպես շարունակ:
Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով էլ պատկերը դատավարության արագության եւ ստեղծվող «տեխնիկական» խնդիրներով առանձնապես շատ չէր տարբերվում:
Բայց տվյալ դեպքում հարցն այդ դատավարությունները չեն սոսկ կամ դրանց ընթացքում ծագած իրավական բնույթի խնդիրները, որոնց պարզաբանումներն ավելի լավ է թողնել իրավաբաններին:
Շատ ավելի հետաքրքրական եւ կարեւոր են այլ, այսպես ասած, «ուղեկից» հանգամանքները: Ինչպես Ժիրայր Սեֆիլյանը, որ նաեւ ՊՊԾ գունդը գրաված խմբի առաջնորդն է, այնպես էլ զինված խումբն առաջնորդած Վարուժան Ավետիսյանը եւ մյուս ակտիվ անդամները, ի լրումն, նրանց համախոհները նպատակ էին դրել նշված դատավարությունները վերածել, իրենց ձեւակերպմամբ, «դատողների դատի»:
Կարճ ասած, երկրի ներսում բռնության գործադրման, պետական կառույցների դեմ զինված գործողություններ իրականացնելու կողմնակիցներն ու «գաղափարական» առաջնորդները նպատակադրված էին դատարանն օգտագործել իրենց այդ մոտեցումների տարածման, արմատավորման, քարոզելու, անկայունություն կամ հուզումներ հրահրելու համար:
Դրա մասին թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն վկայում են անցնող տարվա ընթացքում զինված խմբի ղեկավարներից Վարուժան Ավետիսյանի (կամ նրա անունից) տարածած հայտարարությունները, բռնության կոչերը, չհաշված հարցազրույցները, զինված խմբի եւ ներքին արյունահեղություն հրահրելու կողմնակիցների հետեւողական հայտարարությունները սոցցանցային հարթակներում եւ առանձին լրատվամիջոցներում:
Սակայն մի քանի տասնյակ մտերիմների՝ դատարանների մերձակայքում անցկացրած զանազան ակցիաներից այն կողմ, կարելի է ասել, ոչինչ էլ տեղի չունեցավ:
Մ. Սահակյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում