Լրահոս
Օրվա լրահոսը

Գոնե ուսումնասիրեն «Տարոն-Ավիա» ընկերության սեփականատիրոջ հայտարարությունը՝ դեմփինգի մասին. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 27,2017 11:06

Մինչ Սերգեյ Ավետիսյանն ոգեւորված թվարկում էր իրենց ձեռքբերումները, հայտնի դարձավ՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթներ իրականացնող «Տարոն-Ավիա» ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը։

Ավիաընկերության սեփականատիրոջ՝ Գառնիկ Պապիկյանի վստահեցմամբ՝ իրենք գործունեությունը դադարեցնում են ժամանակավորապես, մինչեւ գարուն։ Իսկ պատճառը, ըստ նրա, այն է, որ ռուսական «Պոբեդա» ընկերությունը դեմփինգային քաղաքականություն է իրականացնում. ավելացրել է դեպի ՌԴ չվերթները՝ կտրուկ նվազեցնելով սակագինը, եւ նման պայմաններում աշխատելն իրենց ձեռնտու չէ։

Միայն թե իշխանություններն այդպես էլ չեն փորձում միջամտել կատարվածին ու գոնե ուսումնասիրել «Տարոն-Ավիա» ընկերության սեփականատիրոջ հայտարարությունը՝ դեմփինգի մասին։ Ի վերջո, Հայաստանում հակադեմփինգային օրենք կա, որն էլ համապատասխան կարգավորումներ է սահմանում նման իրավիճակում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031